Միգրացիոն ճգնաժամի պատճառով Եվրոպայում կարող է վերանալ Շենգենյան գոտին: Չէ՞ որ ներգաղթյալների հիմնախնդիրը չի լուծվել համաեվրոպական մակարդակում: Այսպիսի կարծիք է հայտնել Սթենֆորդի պատմաբան Նիլ Ֆերգյուսոնը:
«Կվերանա Շենգենյան գոտին, քանի որ ներգաղթյալների խնդիրը չի լուծվել համաեվրոպական մակարդակում»,- ասել է նա:
«Այն, ինչ տեղի է ունենում Իտալիայում, Լեհաստանում, Հունգարիայում, ես կբացատրեի Եվրոպայում դաշնային նախագծի թյուրըմբռնման աճով: Եթե ԵՄ-ն ի վիճակի չէ պաշտպանել իր սահմանները, չարժե զբաղվել հետագա ինտեգրացիայով»,- ասել է պատմաբանը:






































