Wednesday, 17 06 2026
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին
13:50
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
Նոր եռագլուխ ընդդիմությանը քաղաքական առումով ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ Հովհաննիսյան
Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը
Տարեկան ունենում ենք կրկնահանցագործության 2 3 դեպք․ Գալյանը ներկայացրեց վիճակագրություն
13:30
Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN
Այս ընտրությունները ցույց տվեցին՝ ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել․ Ալխաս Ղազարյան
13:10
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ ներդրվելու է եռաստիճան պաշտպանական համակարգ
12:50
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը
Պարտավոր ենք նշել Նավասարդը՝ որպես մեզ ազգը միավորող գործոն․ Գեղամ Նազարյան
12:30
300 միլիարդ դոլար՝ Իրանի տնտեսության վերականգնման համար
Մինչև հիմա իրար լավ չենք ճանաչել․ Գեղամ Նազարյանի առաջարկները՝ տոնացույցի վերաբերյալ
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև

ՔԿՀ պետերի փոփոխությունը դրական է, բայց տարիներով արձանագրված խնդիրները մնում են չլուծված

Հուլիսի 12-ին տեղի ունեցած ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի աշխատանքային նիստի ժամանակ կայացել է նոր նախագահի ընտրություն: Խմբի նախագահ է ընտրվել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը: Նա խմբում ընդգրկվել է 2013 թվականի հունվարից:

Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ քրեակատարողական հիմնարկներում խնդիրները շարունակում են մնալ նույնը, և իրենց գերխնդիրը լինելու է այդ խնդիրները նորից վեր հանելն ու լուծումներ առաջարկելը։ «Տարիներ շարունակ բարձրացված խնդիրները շարունակում են մնալ առաջնահերթ, արդիական։ Ցավոք սրտի, որքան էլ այդ խնդիրները բարձրաձայնվել են, ոչ մի լուծում չեն ստացել։ Հիմա էլ դիտորդների կողմից բարձրացված խնդիրներին լուծումներ տալու նախադրյալներ չեն նկատվում»,- ասաց Հասմիկ Հարությունյանը՝ հավելելով, որ առաջնահերթ խնդիրը մնում է բուժսպասարկման հետ կապված հարցերը, կոռուպցիոն ռիսկերը և ՔԿՀ-ներում անպատժելիության մթնոլորտը։ «Դեպքերը բազմաթիվ են, տեսանելի, բազմիցս բարձրաձայնված, բայց ոչ մի քրեական գործ, անձանց պատասխանատվության ենթարկելու գործեր, դատավորություններ չեն լինում։ Բայց կրկնում եմ, առաջնահերթ խնդիրը մնում է բուժսպասարկման հետ կապված հարցերը, դեղորայքի տրամադրումը, ՔԿՀ-ներում բժիշկների թափուր հաստիքների համալրումը։ ՔԿՀ-ներում տեղեր կան, որ այդ հաստիքը կա, բայց համալրում տեղի չի ունենում, քանի որ պայմաններ չկա, երաշխիքներ չկան, որի պարագայում հնարավոր կլինի թափուր հաստիքի համալրում իրականացնել»,- ասաց Հարությունյանը։

Դիտորդական խմբի նոր ղեկավարի խոսքերով՝ ոչ պակաս կարևոր խնդիր է նաև քրեակատարողական հիմնարկներում առկա հիերարխիկ մթնոլորտի՝ ոչ կանոնադրական հարաբերությունների առկայությունն է, որը բացասաբար է ազդում ներքին հարաբերությունների վրա և լրացուցիչ խնդիրներ ստեղծում։

Հասմիկ Հարությունյանը նշեց, որ իրենք ունեն նաև խնդիրների լուծման հստակ տեսլական, որը թերևս կյանքի կկոչեն առաջիկայում։ Այդ փոփոխությունները, նրա խոսքերով՝ հնարավոր կլինի կյանքի կոչել քրեակատարողական հիմնարկների նոր պետերի հետ, որոնց փոփոխությունը միանշանակ դրական քայլ էր։

Մեր դիտարկմանը, թե կարծիք կա, որ ՔԿՀ երկարամյա պետերի փոփոխությունից հետո այդ պաշտոնները համալրվում են պակաս փորձառություն ունեցողներով, որը քրեակատարողական հիմնարկի համար այնքան էլ դրական չէ, Հարությունյանը պատասխանեց. «Հակառակը, կա ակնկալիք, սպասելիք, որ կադրային այդ փոփոխությունները կբերեն որոշակի դրական փոփոխությունների, բայց դա ցույց կտա ժամանակն ու կատարված կոնկրետ աշխատանքը։ Որքան էլ մենք ակնկալիք ունենանք, կոնկրետ աշխատանք է պետք։ Կրկնում եմ՝ պետերի փոփոխությունը շատ դրական էր և պետք է շատերը փոխվեն, ոչ թե 2-3 հոգի»։

Նշենք, որ կառավարության փոփոխությունից հետո, հատկապես արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի նշանակումից հետո ՔԿՀ գրեթե բոլոր պետերը փոփոխվեցին։ Որոշների դեպքում միայն տեղափոխումներ եղան, իսկ «Նուբարաշեն», «Արմավիր» ՔԿՀ-ների պետերը փոխվեցին։ Նրանց փոխարինեցին իրենց տեղակալները, ովքեր, ոլորտի ներկայացուցիչների խոսքերով՝ չունեն այն փորձառությունը, որը հարկավոր է այդ հիմնարկները ղեկավարելու, կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելու, եթե ոչ բացառելու համար։

Ամեն դեպքում դիտորդական խմբի ղեկավարը նշեց, որ իրենք օգտվելով Հայաստանում իրավիճակի փոփոխությունից և այն հանգամանքից, որ կառավարությունը սկսել է ավելի բաց ու թափանցիկ աշխատել, բաց է օրենսդրական աշխատանքների համար, սկսելու են գործնականում արդյունքներ գրանցել՝ կառավարության հետ աշխատելով օրենսդրական փոփոխությունների մասով, առաջարկներ ներկայացնեն արձանագրված խնդիրների մասով․«Փորձելու ենք հնարավորինս ակտիվ, մեր հնարավորություններից օգտվելով, աշխատել դիտորդական խմբի շրջանակներում»,- ընդգծեց Հասմիկ Հարությունյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում