Բժիշկները կարծում են, որ հաղարջը շատ օգտակար է, քանի որ անհավանական մեծ քանակությամբ վիտամիններ և օգտակար այլ նյութեր է պարունակում՝ գրում է hronika.info-ն:
Հարուստ վիտամինների պարունակության շնորհիվ հաղարջը բարելավում է արյան և անոթների վիճակը, կարգավորում է արյան ճնշումը:

Հատկապես սև հաղարջը կանխում է արյան ճնշման տատանումները, իսկ ահա մշտապես ցածր ճնշում ունենալու դեպքում պետք է զգույշ օգտագործել այդ հատապուղը:
Հաղարջը լավ է ազդում բերանի խոռոչի միկրոֆլորայի վրա, կանխում է կարիեսի, ստոմատիտի առաջացումը:







































