ԱՄՆ-ում 2016-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ առաջնորդին գաղտնի շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է BuzzFeed News-ը։
Երեք աղբյուր հաստատել է, որ հեռախոսազրույցի ընթացքում, որի մասին նախկինում չի ասվել, Ցուկերբերգը Թրամփի թիմին շնորհավորել է բարեհաջող նախընտրական քարոզարշավ անցկացնելու առթիվ։
Պարբերականը նշում է, որ անձնական աջակցությունից բացի, որը Facebook-ի աշխատակազմը ցուցաբերում է Թրամփի թիմին, ընկերությունն ԱՄՆ նախագահի գլխավոր շտաբից փոխառել է «Փորձարկի՛ր, սովորի՛ր, ադապտացվի՛ր» կարգախոսը՝ իր մարքեթինգային մոդելի համար։









































