«Միայնակ կինո չես կարող նկարել, դրա համար մեծ թիմ պետք է ունենաս: Երևանում շատ քիչ են լավ մասնագետներ, վարպետներ են մնացել, երևի մատների վրա կարելի է հաշվել»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ռեժիսոր, սցենարիստ Արման Չիլինգարյանը՝ հավելելով՝ եզրին ենք կանգնած, անհրաժեշտ քայլեր պետք է ձեռնարկվեն:
Արման Չիլինգարյանի խոսքով՝ գաղափարներ կան, բայց կա մասնագետների պակաս և ֆինանսավորման խնդիր: Ամբողջ հայկական կինոյի բյուջեն մեկ միլիոն դոլարից քիչ է. «Կան 15-30 կինոռեժիսորներ, որոնց ֆիլմերը հաստատվել են և ուզում են իրենց ֆիլմը նկարահանել, բայց այդ մեկ միլիոն խղճուկ գումարը բաժանում են, յուրաքանչյուրին 5-10 հազար դոլար: Որակյալ միջին կինո չենք նկարահանում:
Որպեսզի նկարահանենք լավ ֆիլմեր, ոչ միայն մասնագետներ ու ֆինանսավորում է պետք, այլ նաև տուն՝ Հայֆիլմ: Մենք տուն չունենք, մենք անտեր ենք: Հուսով եմ՝ ինչ որ մի բան կփոխվի»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































