Հայտնի ամերիկյան երգչուհի Շերը հայտարարել է առանձին ալբոմի լույս ընծայման մասին, որտեղ հավաքված կլինեն ABBA խմբի երգերը՝ իր կատարմամբ։
Նման սկավառակի ստեղծմանը երգչուհուն ոգեշնչվել է Mama Mia մյուզիքլը։

«Այն բանից հետո երբ ես կատարեցի Fernando երգը ֆիլմում, ես մտածեցի, որ հետաքրքիր կլիներ ABBA-ի երգերով սկավառակ ձայնագրել, դրա համար ես հենց այդպես էլ արեցի։ Դա բացարձակ այն չէ, ինչ կարող եք պատկերացնել՝ մտածելով ABBA-ի մասին։ Ես դա այլ կերպ եմ արել»,– պատմել է երգչուհին՝ Today Show-ին տված հարցազրույցում։
Թե երբ է տեղի ունենալու Շերի նոր ձայնասկավառակի շնորհանդեսը, չի մանրամասնվում։






































