Այսօր Գյումրիի ռուսական բազայի զինծառայողները զորավարժություն են անցկացրել Փանիկ գյուղի տարածքում: Բեռնատարների շարասյունն անցել է գյուղի փողոցներով, իսկ ինքնաձիգներից կրակել են ոչ մարտական փամփուշտներով: Գյուղացիները նշում են, որ կրակոցներից գյուղի բնակիչները սարսափահար են եղել: Մի շարք գյուղացիներ տարածքում գտնվող ռուս զինվորականներից բացատրություններ են պահանջել:
Փանիկի գյուղապետ Վարդան Մակեյանը նշել է, որ իրենց չեն զգուշացրել, որ համայնքի տարածքում զորավարժություն է լինելու: Մակեյանը դիմել է իրավապահ մարմիններին:
https://www.facebook.com/100002121814208/videos/1770514849695892/
https://www.facebook.com/100002121814208/videos/1770571256356918/
https://www.facebook.com/100002121814208/videos/1770514849695892/









































