Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն խոսել է ֆուտբոլային մրցակցության մասին՝ գրում է lenta.ru-ն:

«Ես չեմ մրցակցում ֆուտբոլիստների հետ և երբեք չեմ մրցակցել. դա իմ սկզբունքներից դուրս է: «Յուվենթուսը» ձգտում է հաղթել ցանկացած խաղում: Լեոնել Մեսսիի դեմ խաղալը հոյակապ էր: Ձեզ բոլորիդ դա դուր էր գալիս. դա հետաքրքիր էր, բայց ես դա մրցակցություն չէի համարի»,- ասել է ֆուտբոլիստը:












































