Thursday, 25 04 2024
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց

Ճակատագրական ընտրություն և շանտաժ Փաշինյանին. մյուսը Ծառուկյանի տարբերակն է

Անզեն աչքով նկատելի է, որ նոր կառավարությունն իր գործունեության երրորդ ամսում շատ ավելի մեծ շրջանակների ընդդիմախոսության, դիտողության կամ քննադատության է արժանանում, քան հունիսին և առավել ևս մայիսին: Սա նաև լիովին բնական է և հարցն այստեղ այն է, թե որքանով է այդ ընդդիմախոսության կամ քննադատության, կամ դիտողությունների բաժինը բնականի սահմանում, թե՞ կարող էր լինել ավելի քիչ կամ ավելի շատ: Սա էլ իհարկե չափել հնարավոր չէ, սակայն որքան մոտենում է կառավարության գործունեության հարյուր օրը, այնքան կածես թե ավելանում են «սրվող թրերը», որոնք սպասում են 100 օրը լրանալուն: Այս գործընթացը, սակայն, իր մեջ անխուսափելիորեն պարունակում է դրական հեռանկար, որովհետև քննադատությունը, ընդդիմախոսությունն ու դիտողությունները միայն ու միայն օգնելու են սթափ ու զգոն լինել, եթե նույնիսկ դրանցում անխուսափելիորեն ահռելի ծավալ են կազմելու պարզապես առիթ փնտրողները, հետին նպատակներ հետապնդողները, ոչ թե հեղափոխության օրակարգի, այլ հակահեղափոխության շանսի մասին մտահոգվողները: Դա էլ բնական է:

Պատրաստ չլինել այդ ամենին, նշանակում է պատրաստ չլինել պետության կառավարմանն ընդհանրապես: Այստեղ, սակայն, հետաքրքիր հարցերից մեկը դառնում է այն, թե կառավարությունն այդ իրավիճակում որքանով է տրվելու այսպես ասած միասնականության, համախմբվածության մասին քաղաքական առաջարկ-հայտարարություններին, որ արդեն հնչում են: Մասնավորապես, այդ հարցում բավականին աշխույժ է Րաֆֆի Հովհաննիսյանը, թեև կասկած չկա, որ ժամանակի հետ կլինեն նոր աշխույժներ, քանի որ բոլորի համար է պարզ՝ խորհրդարանի արտահերթ ընտրությանը անցողիկ նույնիսկ նվազեցված շեմը հաղթահարելը լինելու է շատ բարդ: Սակայն, դրանից բացի, նաև բոլորն են պատկերացնում, որ եթե Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այս անգամ առանձին գնացին խորհրդարան, ապա այդ թիմին այսպես ասած բռնել այլևս չի լինելու և դա նշանակելու է, որ հայաստանյան հին քաղաքական համակարգի գնացքը արդեն գնացել է: Եվ այդ դեպքում խորհրդարանում հայտնվելն անգամ հավասարազոր կլինի ընդամենը կառամատույցում մնալուն:

Միավորելու հավակնորդները երկուսն են: Մեկը Նիկոլ Փաշինյանն է, որի հանդեպ ակներևաբար փորձ է արվում կիրառել ավելացող քննադատության, այսպես ասած, շանտաժը, դա ներկայացնելով իբրև հակահեղափոխության վտանգ: Եթե Փաշինյանը տրվի դրան, ապա դա նշանակելու է տեղապտույտ կամ հետընթաց, որովհետև ներկայիս քաղաքական իրողության, թավշյա հեղափոխության հաջորդ փուլերի կարևոր, առանցքային խնդիրներից մեկը Հայաստանում նոր որակի և բովանդակության քաղաքական համակարգի ձևավորման նախադրյալների ստեղծումն է: Իսկ դրա համար անհրաժեշտ են ոչ միայն համակարգային օրենսդրական փոփոխությունները ընտրական և քաղաքական ազատ պայքարի ինստիտուցիոնալացման համար, այլ նաև սուր մրցակցությունը, բարձր նշաձողով մրցակցությունը:

Հետևաբար, Փաշինյանի և նրա թիմի խնդիրը լինելով անշուշտ այդ գերկարևոր օրենսդրական նախաձեռնությունների իրականացման հասնելը, նաև այն է, որ թելադրվի նոր որակի բարձր մրցակցություն: Դա կստիպի կամ հին ուժերին այսպես ասած կաշվից դուրս գալ, կամ ավելի շուտ հին կաշվից դուրս գալ և մտածել նոր բնույթի և որակի մասին, կամ ուղղակի անցնել պատմության գիրկն ու այլևս չխանգարել հանրությանը իր ներուժից իսկապես որակապես այլ քաղաքական միավոր ձևավորելու հարցում: Այստեղ գալիս է թերևս միավորման այսպես ասած թիրախային հասցեատեր, կամ առանց դիտարկվող երկրորդ ուժի հերթը: Դա Ծառուկյանն է, ԲՀԿ-ն կամ համանուն դաշինքը: Ծառուկյանը դեռ 2017-ին կատարեց այդպիսի մի դեր, հիմա, սակայն, իրավիճակը այլ է: Այդ այլ իրավիճակում իր տեղն ու դերը հստակեցնելու խնդիր ունի ԲՀԿ-ն, իսկ Գագիկ Ծառուկյանն ունի ընդհանրապես քաղաքականության էջը բաց թողնելու կամ փակելու ընտրության խնդիր:

Բայց, այսպես թե այնպես, ակնհայտ է, որ առնվազն քաղաքական անուղղակի աշխույժ մասնակցություն խորհրդարանի ընտրությանը նա ունենալու է, իսկ դա նշանակում է ռեսուրսային կենտրոն: Եվ այդ ռեսուրսային կենտրոնը ներկայումս երևի թե ամենամեծ շանսն ունի լինել խորհրդարանի ընտրությանը երկրորդը: Ասել կուզի՝ երկրորդ սուբյեկտն է, որ շալակը ելնելու և խորհրդարանում հայտնվելու շանս կարող է ունենալ այն ուժը, որին չի հաջողվի ելնել Նիկոլ Փաշինյանի շալակը: Սակայն խնդիրն այն է, որ Ծառուկյանի շալակը ելնելը, իհարկե, բավականին բարդ է: Բանն այն է, որ ելնողների համար, այսպես ասած, քաղաքականապես ավելի հիմնավորված կարող է լինել Նիկոլ Փաշինյանի տարբերակը, ինչը, սակայն, Փաշինյանի համար ամենևին անհրաժեշտ չէ: Փոխարենը, այսպես ասած քաղաքական «շալակառուները» անհրաժեշտ են Ծառուկյանին, սակայն նրանք էլ այդ դեպքում ունեն քաղաքական հիմնավորման խնդիրներ: Երրորդ՝ միմյանց միավորվելու տարբերակը ևս կա, սակայն խնդիրն այն է, որ այդ տարբերակը շահող չէ:

Այս իմաստով, խորհրդարանի արտահերթ ընտրությունը կարող է լինել որոշակի ֆիլտրող նշանակության: Բանն այն է, որ նախկին ընտրություններում, երբ որևէ ուժ կամ ուժեր հերթով դուրս էին մնում պառլամենտից, այդուհանդերձ, նրանք շարունակում էին շնչել, քանի որ իշխող համակարգը պահեստավորում էր, սակայն երբեք դեն չէր նետում, և միաժամանակ հանրությունը վստահություն չունենալով համակարգի հանդեպ, ընտրության հանդեպ, վերապահումով էր մոտենում դուրս մնալու հանգամանքին: Այժմ, սակայն, երբ այդ խնդիրները չեն լինի, խորհրդարանից դուրս մնալը հին ուժերի համար կդառնա իսկապես ճակատագրական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում