Միջազգային տիեզերական միությունը Մերկուրիի խառնարաններից մեկը կոչել է The Beatles խմբի երաժիշտ Ջոն Լենոնի անունով, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Դրանից բացի, մյուս խառնարաններն անվանել են կոմպոզիտոր Հեկտոր Բերլիոզի և երգիչ Էնրիկո Կարուզոյի, ինչպես նաև այլ հայտնիների անուններով:
ՄՏՄ-ի՝ տիեզերական օբյեկտներին անուններ տալու իրավունք ունեցող աշխարհում միակ կազմակերպության կանոնների համաձայն՝ խառնարանները պետք է անվանվեն երաժիշտների, նկարիչների և գրողների անուններով: