Շոտլանդիայում բերման են ենթարկել տղամարդուն, որը պարապլանով թռել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանգստավայրի վրայով՝ բողոքի պաստառով։ Այս մասին հաղորդում է Sky News-ը։

55-ամյա տղամարդը իր թռիչքն իրականացրել է ուրբաթ օրը, Շոտլանդիայում, Թերնբերի հյուրանոցի շրջակայքում, անմիջապես Թրամփի մոտով։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ նա Greenpeace բնապահպանական կազմակերպության անդամ է։

Պաստառի վրա գրված է եղել. «Թրամփ. մնում է միայն հուսալ, որ լավ կլինի»։








































