Շամպայնի շշից օրիգինալ եղևնի է որոշել պատրաստել լիտվացի ոստիկան Դալյուս Վալուկոնիսը: Իր տան բակում նա շամպայնի դատարկ շշերից 4 մետրանոց եղևնի է պատրաստել:
Նա մի քանի տարի իր ընտանիքի հետ դատարկ շշեր է հավաքել: Երբ հավաքվել է մոտ 500 շիշ, որոշել են, որ արդեն բավարար է: Բավական ժամանակ է հարկավոր եղել շամպայնի պիտակները և փայլաթուղթը հեռացնելու համար:
Շուտովն պարզվել է, որ շշերը պակասում են ու ոստիկանին օգնության են եկել շրջակա սրճարաններն ու ռեստորանները:
Տոնածառի պատրաստման համար անհրաժեշտ է եղել 1100 շիշ: