Մինչև 2030-ը Հնդկաստանի մայրաքաղաք Դելին կդառնա աշխարհի ամենախոշոր քաղաքը։ Այն կունենա 39 մլն բնակչություն՝ շրջանցելով Տոկիոյին։
Ճապոնիայի մայրաքաղաքը երկրորդ տեղում կմնա։ Այնտեղ 36․6 մլն մարդ կբնակվի։ Առաջին հնգյակում կհայտնվեն Շանհայը (32․9 մլն), Բանգլադեշի մայրաքաղաք Դաքան (28.1 մլն) և Կահիրեն (25․5 մլն)։
Ըստ ՄԱԿ-ի փորձագետների՝ 2030-ին աշխարհում կլինի 703 մեկ միլիոնից ավելի բնակչությամբ քաղաք։ Դրանցից 43-ում բնակչությունը կգերազանցի 10 միլիոնը։











































