Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ազգային մրցույթի հաղթող Մարիա Վասիլյևիչին առաջարկել է աշխատել կոլխոզում:

Նախագահն առաջարկել է Բելառուսի առաջին գեղեցկուհուն կոլխոզի նախագահի պաշտոնը: «Մաշենկա, արի այստեղ, աղջիկս: Արի, տես, թե ոնց ես նայվելու «Կուպալովսկում»: Հաշվիչի վրա ես հաշվելու: Թե՞ ձեզ արդեն չեն սովորեցրել դա»,- հետաքրքրվել է Լուկաշենկոն:

Ի պատասխան Վասիլևիչն ասել է, որ պատրաստ է աշխատել, երբ ավարտվի մոդելային պայմանագիրը:

«Ես պատրաստ եմ իրականում: Ճիշտ է, երկու տարով պայմանագիր ունեմ, և դրա ավարտից հետո, եթե Ալեքսանդր Գրիգորևիչը չի կատակում, ես պատրաստ եմ անցնել իմ պարտականությունների կատարմանը»,- ասել է աղջիկը:

Մարիա Վասիլևան մասնագիտությամբ տնտեսագետ է, ավարտել է Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանը:










































