Ֆուտբոլի Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման փուլում ձախողվելու տեսանկյունից հայկական թիմերին չեն զիջել ադրբեջանական ակումբները:
Ադրբեջանական մամուլը հուլիսի 12-ը անվանել է սև հինգշաբաթի: Մասնավորապես, ադրբեջանական ուժեղագույն ակումբներից «Գաբալան» սեփական հարկի տակ 0:2 հաշվով զիջել է Լյուքսեմբուրգի «Պրոգրեսին»: Այս թիմում է հանդես գալիս հայազգի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: Վերջինս սակայն հրաժարվել էր մեկնել Ադրբեջան և կխաղա պատասխան հանդիպմանը:
Ադրբեջանական մեկ այլ ակումբ «Կեշլյան» մրցակցի հարկի տակ 4:1 հաշվով պարտվել է Մալթայի «Բալցան» թիմին: Փաստորեն գաճաճ երկրների մեկ օրում նվաստացրել են ադրբեջանական թիմերին:
Հարևան երկրի ակումբներից հաղթել է միայն «Նեֆթչին», Բաքվում 3:1 հաշվով առավելության հասնելով հունգարական «Ույպեշտի» նկատմամբ:









































