Monday, 22 06 2026
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները

Կադրային խեղկատակություն. բռնության ակտի կազմակերպիչը` ռեկտոր

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը  նշանակվել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Նա եղել է այս ԲՈւՀ-ի ուսանող, իսկ 2003-ից դասավանդում է:

Այնուամենայնիվ, կադրային այս նշանակումը խիստ վիճահարույց է, մանավանդ, որ Պետրոսյանը խոստանում է շարունակել իր ակտիվ գործունեությունը «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության շրջանակներում:

Մարդիկ Հայաստանում կարող են աշխատանք ունենալ` անկախ քաղաքական համոզմունքներից. սա սահմանադրական իմպերատիվ է, նաև բխում է թավշյա հեղափոխության համատեքստից: Սակայն աշխարհի նույնիսկ ամենադեմոկրատական երկրներում բացառություններ են գործում, այսպես կոչված, լուսանցքային կամ մարգինալ ուժերի ներկայացուցիչների համար: Այդ սահմանափակումները հատկապես խիստ են կրթական հաստատությունների համար, որովհետև մեծ է հավանականությունը, որ հաստատության ղեկավարը կարող է ուսանողներին ուղղորդել քաղաքական կամ այլ կասկածելի նպատակներով:

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը հենց մարգինալ նախաձեռնություն է, որը փորձում է մանիպուլյատիվ հնարքներով ասոցացվել թավշյա հեղափոխության հետ` նրա օրակարգի հետ չասոցացվող պահանջ առաջ քաշելով: Ընդ որում`   կաթողիկոսի հրաժարականը պահանջող սակավաթիվ շարժումը հեղափոխությանը հակադրվում է թե բովանդակային և թե վարքագծային հարթության վրա:

Հեղափոխությունը միտված է հասարակական հաշտության մթնոլորտի ձևավորմանը, իսկ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումն, ըստ էության, հանդես է գալիս Հայ առաքելական եկեղեցու դեմ` անասելի հարված հասցնելով նաև համազգային միասնության գաղափարին:

Բացի այդ` հոգևոր կարգախոսների տակ պատսպարված այս մարդկանց համար խորթ են պայքարի խաղաղ մեթոդները, ինչի դրսևորումը դարձավ Մայր աթոռի դիվանատուն ներխուժելը: Բռնության այս ակտի ակտիվ կազմակերպիչներից մեկը հենց Կարեն Պետրոսյանն է:

Ուշագրավ է, որ վերջինս ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում այն բանից հետո, երբ ոստիկանությունը հարկադրաբար շարժման կողմնակիցներին հեռացնում է Մայր աթոռի դիվանատան տարածքից: Արդյո՞ք պետությունը սրանով «փոխհատուցում» է հակակաթողիկոսական շարժմանը, թե՞ գործ ունենք սովորական պատահականության, համընկնման հետ:

Կասկածից վեր է, որ  «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունը Կարեն Պետրոսյանի նշանակումը մատուցելու է միանգամայն այլ լույսի ներքո` հանրային պատրանք ստեղծելով, թե կառավարությունն աջակցում, քաջալերում է կասկածելի մոտիվիացիաներ ունեցող շարժմանը: Սա կարող է նոր անկարգությունների, անգամ բռնությունների առիթ դառնալ, ինչը կենսական անհրաժեշտություն է դարձնում, որ պատկան մարմինները կամ վերանայեն իրենց կադրային որոշումը, կամ էլ` խստիվ հետևեն, որպեսզի ԲՈՒՀ-ը չդառնա քաղաքական արկածախնդրության և մի խումբ մոլորյալների արկածախնդրության կենտրոն: Պետության պարտականությունն է առաջին հերթին պաշտպանել մարդկանց կրթության իրավունքը, ինչը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում կարող է վտանգվել էպոտաժային տնօրենի նշանակումից հետո:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում