Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկը» սեփական հարկի տակ մրցեց մակեդոնական «Վարդարի» հետ:
Ռուս մասնագետ Տալալաևի գլխավորությամբ մեր թիմը ցուցադրեց տակտիկապես գրագետ խաղ և հաղթեց 1։0 հաշվով։
28-րդ րոպեին հաղթական գոլը խփեց Մոհամեդ Կոնատեն։ Հյուրերի կազմում հանդես եկավ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը կրկին անգամ ոչնչով աչքի չընկավ։
Պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց։









































