Տորոնտոյում գտնվող Trump Toronto երկնաքերը կառուցվել նաև ռուսական փողերով: Այս մասին պնդում է Financial Times-ը, որը սեփական հետաքննությունն է անցկացրել:
Լրատվամիջոցի տվյալներով՝ ԱՄՆ ներկա նախագահի գործընկերը շինության կառուցման նախագծում եղել է ռուսական ծագմամբ կանադացի գործարար Ալեքս Շնայդերը:
Երկնաքերի կառուցման համար գումարը Շնայդերը վերցրել է ուկրաինական մետալուրգիական կոմբինատի իր մասնաբաժնի վաճառքից:
2012թ. կառուցված շենքում հյուրանոց է տեղադրված: Շահագործումից հինգ տարի անց, երբ Թրամփը ընտրվեց ԱՄՆ նախագահ, երկնաքերի անունը փոխվեց Adelaide Hotel Toronto- ի`խուսափելու համար քաղաքականության հետ զուգադրումից: