YouTube-ում դեկտեմբերի 17-ին հայտնված Ջոն Մեյերի և նրա ընկերուհու՝ Քեթի Փերիի Who You Love տեսահոլովակը ընդամենը երկու օրում 3.6 մլն դիտում է ունեցել: Արդեն 48 հազար օգտատեր հավանել է տեսահոլովակը, որի ռեժիսորն է Սոֆի Մյուլերը:
Գեղեցիկ, ռոմանտիկ տեսահոլովակ ստանալու համար Մեյերը շատ միջոցներ չի ծախսել: Երգը Մեյերի վերջին՝ Paradise Valley ալբոմից է: Նա Քեթիի հետ գրկախառնվում է, նայում նրա աչքերին, անապատում նրա հետ մեխանիկական ցուլի «հեծնում»: Մեխանիկական ցուլի մեջքին նստած՝ ևս մի քանի այլ զույգեր են նկարահանվել տեսահոլովակում: