2006թ. Բարբարա Կումբսը, իրենց տանը մանկական պոռնո հայտնաբերելով, սպանել է հորը, դիակը փաթաթել գորգի մեջ և թաղել իրենց այգում: 12 տարի շարունակ ոչ ոք դրա մասին ոչինչ չի իմացել՝ գրում է Mirror-ը:

63-ամյա Բարբարան, տուն մտնելով, սեղանի վրա մանկական էրոտիկ լուսանկարներով լի տուփ է հայտնաբերել: Բարկացած կինը միանգամից բահով հարվածել է 87-ամյա հորը: Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից հայրը արյունաքամ լինելով մահացել է:

Ավելի ուշ Բարբարան խոստովանել է, որ հայրը պարբերաբար իրեն ֆիզիկական և հոգեկան բռնության է ենթարկել: Նա կարողացել է թաքուն պահել հոր մահը՝ պատասխանելով նրան հասցեագրված նամակներին և նրա անունից ստանալով նրա թոշակը:

Հետագայում կինն ինքն է խոստովանել ոստիկանությանը հանցագործության մասին: Կինը դատապարտվել է 9 տարի ազատազրկման:










































