Այսօր՝ հուլիսի 12-ին, ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում քննարկվում է Վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին հարցը 2-րդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը կարծում է, որ խոսքը ոչ թե համաներման մասին է, այլ պարտքը զիջելու մասին. «Ուստի պարտքի զիջման հարցում կարող են լինել ամենատարբեր մոտեցումներ»:
Խոսրով Հարությունյանը համոզված չէ, որ եթե համակարգային փոփոխություններ չարվեն, «այս նույն դավեն մեր դռանը նորից չի չոքելու»: 4-րդ խախտման համար մարդուն պետք է զրկել վարորդական իրավունքից՝ կարծում է պատգամավորը:
Խոսրով Հարությունյանը կարևորում է այն, որ փողոցներում կարգուկանոն գործի, և հասնեն կոնցեպտուալ լուծման. «Ամենաանկարգ վարորդները տաքսիստներն են: Այս պարտքի մոտ 70-80 տոկոսը տաքսիստներինն է»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































