Թուրքիայի ոստիկանությունը հանցախումբ ստեղծելու կասկածանքով ձերբակալել իսլամական հեռուստաքարոզիչ Ադնան Օքթարին և նրա ավելի քան 160 հետևորդներին։ Հանցախմբի պոտենցիալ անդամներին նաև մեղադրել են խարդախության և սեռական բռնության մեջ, գրում է Reuters-ը։
Ոստիկանությունը 235 կասկածյալներից 166-ին բերման է ենթարկել։ Օքթարի հետևորդների մի մասին ձերբակալել են Ստամբուլում վերջինի տան խուզարկության ժամանակ։
Օքթարն իրեն պատկանող A9 հեռուստաալիքի եթերում հեղինակային վերլուծական հաղորդում է վարում։ Նշվում է, որ եթերում աղջիկներ են պարել, որոնց քարոզիչը «փիսիկներ» է անվանել, նա նաև երգել է երիտասարդ տղաների հետ, որոնց «առյուծներ» է անվանել։
2014-ին Օքթարի ադրբեջանցի նախկին աշակերտուհին նրան մեղադրել է աղջիկների հետ խմբակային սեքսով զբաղվելու մեջ՝ թմրանյութեր օգտագործելով և հիպնոզ կիրառելով։






































