2017-ի հուլիսի 1-ից 2018-ի հուլիս ընկած ժամանակատվածում Մեքսիկայում համընդհանուր ընտրություններին նախորդած քարոզարշավի ժամանակ սպանվել է 152 քաղաքական գործիչ և 371 պաշտոնյա։ Այս մասին հաղորդում է Etellekt-ը։
Փորձագետները նախընտրական քարոզարշավն անվանել են ամենադաժանը ժամանակակից Մեքսիկայի պատմության մեջ։ Նրանք նաև կարծում են, որ նորընտիր քաղաքական գործիչների և գործող պաշտոնատար անձնանց անվտանգությունը սպառնալիքի ներքո է։
Հետազոտության համաձայն՝ Մեքսիկայում մեկ օրում քաղաքական գործչի կամ պաշտոնյայի 1․7 սպանություն է տեղի ունեցել։ Հարձակումների ընդհանուր թիվը 1․2 հազար է։ Վերլուծաբաններն արձանագրել են քաղաքական գործիչների վրա 774 հարձակում և 429՝ պաշտոնյաների վրա։ Հարձակումները հատկապես մեծ թիվ են կազմել հուլիսի 1-ին (138 մահափորձ և 8 սպանություն)։







































