Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը Twitter-ի իր էջում մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը։
Նրա խոսքով՝ իր նախագահության մեկուկես տարվա ընթացքում Թրամփը ՆԱՏՕ-ին ավելի շատ վնաս է հասցրել, քան 70 տարվա ընթացքում ԽՍՀՄ-ը և Ռուսաստանը։
Նա նաև հավելել է, որ չի կարող հասկանալ՝ ինչու է այդ ամենը պետք ԱՄՆ նախագահին։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է պաշտպանության ծախսերն անհապաղ հասցնեն ՀՆԱ 2 տոկոսի։










































