Ճապոնիայի բնակիչը որոշել է «խաչասերել» կատվին և ռոբոտ փոշեկուլին։ Վախենալու արդյունքը վայրկենապես համացանցի աստղ է դարձել։
Ճապոնացի օգտատեր Sacocho–ն Twitter–ում իր նոր հայտնագործությունն է հրապարակել՝ կատվափոշեկուլը, որը շատ արագ կերպով հայտնի է դարձել։
Տեսանյութում հայտնագործությունը մոտենում է տեսախցիկին և շատերը այդ պահին վախենում են։

Տեսանյութն արդեն ավելի քան 70 հազար լայք է հավաքել։
Նրա անունը Բարում է, դա կատու է, որը դեռ մի տարեկան էլ չկա,– պատմել է Sacocho-ն կատվի և փոշեկուլի խառնուրդի մասին։









































