Լյուքսեմբուրգի «Պրոգրես» թիմի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը բաց կթողնի ֆուտբոլի Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի ադրբեջանական «Գաբալայի» հետ հանդիպումը:
Հայ ֆուտբոլիստը հրաժարվել է մեկնել Ադրբեջան: «Հանդիպմանը հետևելու եմ հեռուստացույցով: Թիմակիցները դժգոհ են, որ առաջատար հարձակվողը չի մասնակցելու խաղին: Բայց վստահ եմ, որ իմ բացակայության պայմաններում էլ նրանք ամեն ինչ կանեն հաղթելու համար: Նշեմ սակայն, որ պատասխան խաղում ողջ կարողություններս կներդնեմ բացը լրացնելու համար»,- azerisport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կարապետյանը:
«Գաբալա»-«Պրոգրես» հանդիպումը կկայանա վաղը:







































