Շոգ եղանակին ոչինչ չի կարող ավելի լավ հագեցնել ծարավը, քան մաքուր ջուրը: Եթե խմել լիմոնադ, ապա միայն բնական՝ պատրաստված տնային պայմաններում (ջուր, կիտրոնի հյութ, մի քիչ մեղր): Այդպիսի ըմպելիքը նաև երեխաներն է շատ դուր գալիս:
![]()
Թարմ քամած հյութը ևս լավ հագեցնում է ծարավը, քանի որ պարունակում է բազմաթիվ վիտամիններ և միկրոտարրեր, որոնք օգտակար են օրգանիզմին: Որպես այլընտրանք՝ կարելի է օգտագործել կանաչ թեյ, կեֆիր և այլ կաթնաթթվային ըմպելիքներ:

Իսկ ահա գարեջրով ծարավը հագեցնելը շատ վատ գաղափար է: Նախ՝ դա ալկոհոլային ըմպելիք է, երկրորդ՝ գարեջուրը պարունակում է մեծ քանակությամբ ածխաջուր և շատ շուտ ավելի է ուժեղացնում ծարավը: Բացի այդ, գարեջուրը միզամուղ ըմպելիք է և կարող է լրացուցիչ ջրազրկել օրգանիզմը:










































