Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին ընդունել է «Արցախի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են հանրապետությունում փոքր եւ միջին ձեռնարկատիրությանն առնչվող տարբեր հարցեր:
Նախագահը կարեւորել է հասարակական հատվածի ներկայացուցիչների հետ քննարկումները՝ ոլորտում առկա խնդիրներն ավելի լավ պատկերացնելու եւ դրանց լուծման տարբեր ուղիներ մշակելու տեսանկյունից:










































