«Ուսումնասիրության ավարտին կներկայացնենք՝ չենք կարող կեսից ասել: Նախնական որևիցե բան չենք ասելու, բայց վստահեցնում եմ, որ լուրջ աշխատանք է տարվելու»,- նշեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով ՊՆ-ում հայտնաբերված մսխումներին:
Տարընթերցումներից խուսափելու համար Դավիթ Սանասարյանն ընդգծեց. «Մենք ունենք հրաշագույն սպայական անձնակազմ, որոնք ուղղակիորեն ծառայում են ՀՀ-ին: Եվ եթե եղել են կոռուպցիոն դեպքեր, դրանք իրականացրել են անհատներ»:
Հարցին՝ աղմկահարույց բացահայտումնե՞ր են սպասվում պաշտպանության նախարարությունում, Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Սպասեք և կտեսնեք»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































