Օդեսայից «Կենդանի Բարբի» Վալերիա Լուկյանովան Instagram-ի իր էջում պարծեցել է նոր լուսանկարներով, որտեղ ցույց է տալիս իր բարակ գոտկատեղն ու ձիգ մկանները, ինչպես նաև իր ամբողջ հմայքով հայտնվում է ժանյակավոր ներքնազգեստով

Լերան արդեն երկու տարի է, ինչ Մեքսիկայում է ապրում, որտեղ ավելի վաղ նկարահանվում էր սարսափ ֆիլմում։

Նշենք, որ Օդեսայի Բարբիի Instagram-ին 505 հոգի է բաժանորդագրված։

Վերջերս Վալերիա Լուկյանովան ուշադրություն է գրավում ոչ միայն «տիկնիկի արտաքինով», այլև՝ սկանդալային արտահայտություններով։

Սկզբում աղջիկը «այլանդակ» էր անվանել բոլոր գեր մարդկանց, հետո պատմել էր, որ զզվում է երեխաներից և հայտարարել էր, որ աշխատելը նվաստացուցիչ է։ Աղջիկը նաև հայտարարել է, որ սիրեցյալ ունի, սակայն ինքը դեմ չէ նաև կանանց հետ հարաբերություններին։














































