Ֆուտբոլի Արգենտինայի ազգային թիմի մարզչի Խորխե Սամպաոլին չի շարունակի աշխատանքը:
Սամպաոլին նման որոշում կայացրել է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ հանդիպումից հետո:
Այս մասնագետը աշխարհի կրկնակի չեմպիոններին մարզում է 2017 թվականի հուլիսից:
Արգենտինայի ազգային թիմը ֆուտբոլի աշխարհի առաջնությունում նախ մեծ դժվարությամբ դուրս եկավ խմբից` գրավելով երկրորդ տեղը: Իսկ ահա 1/8 եզրափակիչում 3:4 հաշվով պարտվեց Ֆրանսիային:












































