Թուրքիան վերստին Եվրամիությանը մեղադրել Է հանրապետության նկատմամբ անարդարացի վերաբերմունքի մեջ: Այս մաասին ասված Է երկրի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ)՝ հունիսի 27-ին տարածված հայտարարության մեջ:
«Եվրամիությունը հերթական անգամ անարդարացի եւ անազնիվ վերաբերմունք ցուցաբերեց Թուրքիայի նկատմամբ: Հայտարարությունները, թե մեր երկիրը հեռանում Է Եվրամիությունից, երեսպաշտական են եւ չեն համապատասխանում իրականությանը»,- նշված Է արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական հաղորդագրության մեջ:
Եվրամիության խորհուրդը հունիսի 26-ին տարածել Է ամփոփիչ հայտարարություն, որում ասված Է, որ «Թուրքիան հեռանում Է Եվրամիությունից», իսկ հանրակցությանն Անկարայի անդամակցման շուրջը բանակցությունները «գործնականում» մտել են «փակուղի»: Խորհուրդը նաեւ ընդգծել Է, որ դադարեցվել Է ԵՄ-Թուրքիա մաքսային միության արդիականացման աշխատանքը: Բացի դրանից, Եվրամիությունը խիստ անհանգստացած Է Թուրքիայում «օրենքի գերակայության» հետ կապված իրավիճակից, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:






































