Նյու Յորքի նախկին քաղաքապետ և Bloomberg գործակալության հիմնադիր Մայքլ Բլումբերգը կարող է իր թեկնածությունն առաջադրել 2020-ի ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Այս մասին հաղորդում է CBS News-ը՝ վկայակոչելով աղբյուրները։
Ենթադրվում է, որ միլիարդատերը կառաջադրվի Դեմոկրատական կուսակցությունից։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Բլումբերգը նախ դիտարկում էր 2016-ի նախագահական ընտրություններին մասնակցությունը որպես անկախ թեկնածու։
Մայքլ Բլումբերգը Նյու Յորքի քաղաքապետ է եղել 2002-2013-ին։










































