Արքայազն Ուիլյամը միայնակ է մեկնել Մերձավոր Արևելք ճամփորդության, քանի որ Քեմբրիջի դքսուհին փոքրիկ Լուիին է խնամում։
Օրերս դուքսը Հորդանան այցելեց, որտեղ թագավորության արքայազն Հուսեյնը նրան մեծ պատվի է արժանացրել։ Արքայազն Ուիլյամը ներկա է գտնվել թագուհու ծննդյան օրվա կապակցությամբ ընդունելությանը, որտեղ Հորդանանի և Մեծ Բրիտանիայի կապերի մասին ելույթ է ունեցել, ինչպես նաև կնոջ մասին է հիշել։

Պարզվել է՝ Քեյթը մանուկ հասակում մի քանի տարի Հորդանանում է ապրել, մինչ նրա հայրը ծառայում էր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերում։ Ընտանիքն այնտեղ է տեղափոխվել 1984-ին, երբ Քեյթը 2 տարեկան էր։
Արքայազն Ուիլյամը խոստովանել է, որ իր կինը շատ է ցավում, որ չի կարողացել ամուսնու հետ այնտեղ ժամանել, որտեղ անցել է իր մանկությունը և որի մասին լավ հուշեր ունի։

Հետաքրքիր է, որ դուքսը որոշել է Ջերաշ քաղաք այցելել, որը Քեյթի համար մեծ նշանակություն ունի։ Ավելին, նա կրկնել է կնոջ մանկական լուսանկարը։ Լուսանկարում Քեյթ Միդլթոնը հոր և քրոջ՝ Պիպայի հետ էր։











































