Թուրքիայի վերընտրված նախագահ Էրդողանի ղեկավարած ուժը՝ «Արդարություն և Զարգացում» կուսակցությունը, 2002 թվականից հետո առաջին անգամ չունի 50+1 տոկոս, ինչը նրան թույլ չի տալիս միանձնյա կազմել կառավարություն:
«Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկմանը, խոսելով Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին, ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ նշելով, որ ըստ էության կկազմավորվի կոալիցիոն կառավարություն: