Friday, 19 06 2026
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters

Ուր պետք է գնա վերադարձվող գողոնը

Իրավապահների՝ ընդամենը մի քանի օրվա ինտենսիվ աշխատանքը և նախկին համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների կամ նրանց հետ առնչություն ունեցող անձանց ունեցվածքի և, այսպես ասած, սեփականության մի փոքր խուզարկությունը պարզեցին, թե իրականում ինչ ծավալի գողություն է կատարվել Հայաստանում, և ինչպիսին են կլեպտոկրատիայի մասշտաբները: Այսինքն՝ բացահայտված, պաշտոնապես ներկայացված ծավալները հուշում են, թե իրականում ամբողջական զննության արդյունքում ինչ կհանվի, այսպես ասած, նախկին համակարգի գլոբալ նկուղներից և պահոցներից:

Հայաստանում ստվերի վերաբերյալ գնահատականները միշտ տարբեր են եղել, սակայն կարծես թե «ոսկե միջինը» եղել է 40-50 տոկոսը: Այդքա՞ն է արդյոք, թե՞ դա նախորդ իշխանության, այսպես ասած, սահմանած նշաձողն էր, իսկ իրականում ստվերը, այսինքն՝ պետական, օրինական խողովակներից դուրս տնտեսական շրջանառությունն ու փողերը, ունեցվածքը, նյութական արժեքները եղել են նույնիսկ ավելին, քան պաշտոնական վիճակագրությամբ սահմանված ՀՆԱ-ն: Սա, իհարկե, երբեք հնարավոր չէ ճշգրիտ և ամբողջական չափել, սակայն եթե, օրինակ, մեկ օբյեկտում, որը վերագրվում է Սերժ Սարգսյանի նախկին թիկնազորի պետին, խուզարկությամբ հայտնաբերվում է 1 միլիոն դոլար, մի քանի հարյուր հազար եվրո, ապա կարող ենք ուղղակի պատկերացնել, թե ինչ ծավալների մասին կարող է խոսք լինել տասնյակ, հարյուրավոր, հազարավոր օբյեկտների պարագայում: Իսկ դրանք հենց այդքան են, քանի որ Հայաստանի տնտեսությունը խորքային առումով բաժանված է եղել հենց մի քանի տասնյակ այդ անձանց, նրանց մերձավորների միջև:

Ակնառու է, որ փոքր՝ ընդամենը երեք միլիոնանոց բնակչությամբ երկիրը ուներ միանգամայն բարեկեցիկ կյանքով ապրելու բոլոր հնարավորությունները, ոչ միայն 30, այլև, ըստ էության, նույնիսկ 3 տոկոս աղքատություն չունենալու, արտագաղթ չունենալու, զանազան բարեգործների հույսին չմնալու հնարավորությունները:

Իրականում այն կենսակերպը, որ պարտադրվել է հանրությանը, որտեղ կենսական անհրաժեշտություն են եղել, այսպես ասած, անասնական բնազդները, ստոր մտայնությունները, խաբելու ունակությունը կամ քծնելու, ստորաքարշության կարողությունը, պարտադրված չեն լոկ հանրային մտածողության արատներով, պետականության բացակայությամբ, արժեհամակարգային խնդիրներով: Դրանք հարցի մի կողմն են, սակայն, այսպես ասած, երևութական կողմը, քանի որ գործնականում այդ կենսակերպը պարտադրվել է գիտակցված, որովհետև միայն դրանով ապրող հանրությանն էր հնարավոր իշխել, կառավարել, մանիպուլյացիայի ենթարկել կեղծ, պաթետիկ ռազմահայրենասիրությամբ և նույնքան կեղծ և պաթետիկ, այսպես ասած, մարդասիրությամբ ու շռայլությամբ, որ ցուցադրել են տարբեր օլիգարխներ ու օդիոզ դեմքեր: Դա հանրությանը պարտադրված կենսակերպ էր, որի նպատակը հանրային կառավարելիության գերբարձր աստիճան ապահովելն էր, որովհետև բարեկեցիկ հանրությունը ենթակա չէր լինելու կեղծ ու պաթետիկ տեխնոլոգիաներին:

Այդ պատճառով բավական հստակ է, թե ուր պետք է ուղղվեն այն փողերը, նյութական այն արժեքները, որոնք պետք է վերադարձվեն պետությանը: Դրանք պետք է ուղղվեն հանրային բարեկեցության մեխանիզմների, ենթակառուցվածքների և արժեհամակարգի ձևավորմանը կամ այլ կերպ ասած՝ նոր հասարակության ձևավորմանը: Բոլոր օրենքները, օրենսդրական, ինստիտուցիոնալ նոր խաղի կանոնները, քաղաքական համաձայնությունները կաղալու են էֆեկտիվության մասով: Գողությունն ամենամեծ վնասը հասցրել է ոչ թե պետական բյուջեին, այլ Հայաստանում մարդկային հոգեբանությանը: Ըստ այդմ՝ վերադարձվող միջոցները պետք է առնվազն զգալի մասով ուղղվեն հենց այդ վնասը վերականգնելուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում