Մասիսի քաղաքապետի գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել՝ նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Առաջին լրատվականի հետ զրույցում քաղաքապետն ասաց, որ նոր փաստեր ի հայտ չեն եկել։
«Ես միայն կավելացնեմ, որ այդ դեպքերի հետ կապ չունեմ։ Տեսանյութերի մեջ ես չեմ երևում։ Մեկը զարթնել է քնից ու ասել, որ ես այդ տեսանյութում նմանացնում են մազերի ձևից, քայլվածքից, որ այդ մարդը Դավիք Համբարձումյանն է։ Այսինքն որևէ լուրջ փաստարկ չկա»,- ասաց Դավիթ Համբարձումյանը։
Հերացի փողոցում իր եղբոր հետ կապված միջադեպի մասով, Համբարձումյանը նշեց, որ ցուցարարների վրա ոչ մի բռնություն տեղի չի ունեցել։
Մանրամասները՝ տեսանյութում










































