Saturday, 20 06 2026
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել

Թանաքը պետք է առնվազն 12 ժամ պահպանվի ընտրություններին մասնակցած քաղաքացու մատին. «Ժառանգությունը» ԸՕ-ի առաջարկներ է ներկայացրել

«Ժառանգություն» կուսակցությունը Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու սեփական առաջարկներն է ներկայացրել ընտրական օրենսդրության բարեփոխումների աշխատանքային հանձնաժողովին։

1. Ընտրակաշառքի եւ ընտրական նպատակ հետապնդող բարեգործության անվան տակ կատարվող նվիրատվությունների ու ծառայությունների իսպառ վերացման համար ընտրակաշառքն ու ընտրակաշառքին հավասարեցված հանցագործությունները պետք է դասվեն ծանր հանցագործությունների շարքին՝ սահմանելով ազատազրկում 5-8 տարի ժամկետով: Վերոնշյալ դրույթը կյանքի կոչելու համար համապատասխան փոփոխությունները կատարել նաեւ ՀՀ քրեական եւ քրեադատավարական օրենսգրքերում:

2. Օրենքով ընտրությունների օրվա նշանակումից հետո արգելել քաղաքական նպատակներով բարեգործական բոլոր ակցիաները, ընտրական գործընթացում ներգրավված ուժերի վերոնշյալ դրույթը հաշվի չառնելու դեպքում կասեցնել տվյալ քաղաքական ուժի մասնակցությունը ընտրություններին: (Նախկին օրենսգրքում բարեգործությունը արգելվում է միայն քարոզարշավի ընթացքում, պետք է այդ դրույթը խստացվի վերոնշյալ տեսքով):

3. Ընտրական հանձնաժողովի անդամները, կուսակցության վստահված անձինք իրավունք պետք է ունենան ընտրությունների արդյունքների ամփոփման նիստից 6 ժամ անց բողոքարկել ընտրությունների արդյունքները վերադաս ընտրական հանձնաժողովում՝ առանց գրանցամատյանում նշումներ կատարելու պարտավորվածության:

4. Տարածքային ընտրական հանձնաժողովներում, ինչպես նաեւ ԿԸՀ-ում, մինչեւ ընտրությունների պաշտոնական տվյալների հրապարակումը, պետք է սահմանվի շուրջօրյա հերթապահություն:

5. Փոխել տարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորման կարգը, արգելել համայնքային նշանակովի եւ քաղաքացիական ծառայողների՝ ՏԸՀ անդամ դառնալը: Եթե նախկինում ՏԸՀ անդամ դարձած քաղաքացին ստանձնում է վերոնշյալ պաշտոններից մեկը, պետք է վայր դնի ՏԸՀ անդամի մանդատը:

6. Վարկանիշային ցուցակներից հրաժարում, անցում պարզ համամասնական ընտրակարգին, երբ քաղաքական կուսակցությունը պատասխանատվություն է ստանձնում քաղաքական թիմի դասավորվածության համար:

7. Արգելել համայնքի ղեկավարների՝ 2 անգամից ավելի ընտրությունների միջոցով պաշտոնի ստանձնման հնարավորությունը:

8. ԱԺ ընտրագրավի դրույքաչափի նվազեցում մինչեւ 5 մլն ՀՀ դրամ:

9. ԱԺ-ում կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի հայտնվելու շեմը դարձնել համապատասխանաբար 3 և 5 տոկոս:

10. Ապահովել ընտրողների մատնահետքերի գրանցման միասնական ցանցի կիրառումը: Կարճ ժամանակում դրա անհնարինության դեպքում կարելի է անցումային դրույթով՝ մինչեւ այդ ցանցի կարգաբերումը, կիրառել ընտրողների մատի թանաքոտման ինստիտուտը: Թանաքը պետք է առնվազն 12 ժամ պահպանվի ընտրություններին մասնակցած քաղաքացու մատին:

11. ԿԸՀ ՀՀ ողջ տարածքի համար պետք է ապահովի միագույն գրիչների առկայությունը եւ օրենքով պետք է արգելվի քվեաթերթիկի վրա տարբեր գույնի գրիչներով նշում կատարելու հնարավորությունը:

12. Բողոքարկելու իրավունք տրամադրել համամասնական ընտրապայքարին մասնակցող ուժերին՝ որոշակի թվով տեղամասերում առանց տվյալ տեղամասում վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի համաձայնության:

13. Վերահաշվարկի դիմումների քննման կարգը պետք կատարվի ոչ թե ըստ դիմումների հերթականության, այլ վիճակահանությամբ:

Բացի սրանից, պետք է համապատասխան քայլեր իրականացվեն նաև Ընտրական օրենսգրքի այնպիսի փոփոխությունների ուղղությամբ, որի պարագայում ընտրատեղամասերում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ կապահովվի մեկ քաղաքացի-մեկ քվեաթերթիկ-մեկ քվե շղթան: Ընտրատարածք մուտք գործելիս՝ ընտրողը անձնագրով կամ նույնականացման քարտով մոտենում է հանձնաժողովի այն անդամին, ով տեխնիկական սարքի միջոցով հավաստիանում է, որ անձը գրանցված է տվյալ ընտրատեղամասի ընտրողների ցուցակում:

Դրանից հետո գրանցվում է քաղաքացու մատնահետքը: Հավաստիանալով, որ մատնահետքը չի կրկնվում, տեղի է ունենում քաղաքացու դեմքի նույնականացումը եւ վավերացումը: Այուհետեւ սարքի միջոցով տպվում է յուրահատուկ քվեաթերթիկ, առանց նույնականացնելու անձի ինքնությունը, որպեսզի պահպանվի քվեարկության գաղտնիության սկզբունքը: Անձը՝ քվեաթերթիկով մտնելով քվեախցիկ, կատարում է քվեարկությունը եւ, դուրս գալով այնտեղից, մոտենում է սկաներին, անցկացնում է քվեաթերթիկը սկաներով: Սկաները կարդում է քվեարկության արդյունքը և գրանցում բլոկչեյնի վրա: Սա հնարավորություն է ընձեռելու, որ քաղաքացու քվեն պահպանվի և հնարավոր չլինի փոփոխել:

Սկանավորումից հետո անձը վերցնում է քվեաթերթիկը և ծալելով գցում տուփի արկղի մեջ: Քվեախցիկից մինչև քվեաթերթիկը տուփի մեջ գցելու գործընթացը խստիվ արգելվում է մոտենալ քաղաքացուն, բացի օրենքով նախատեսված դեպքերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում