Օրենքը մեր հանրապետությունում գերակա է, պետք է բոլորը հարգեն դա։ Այդ մասին այսօր՝ հունիսի 21–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով քրեական հեղինակություններին։
Հարցին, թե երեկվա լայնամասշտաբ գործողություններն ինչով էին պայմանավորված՝ ոստիկանապետը պատասխանեց. «Օպերատիվ տեղեկություններով։ Քրեական հեղինակությունները, իրենք էլ են նույնպես մարդ, անձնավորություն, նույնպես ունեն իրավունքներ եւ պարտականություններ, անկախ անեն ինչից ցանկացած ոք պետք է ենթարկվի ՀՀ օրենքներին։ Օրենքի առջեւ բոլորը հավասար են։ Օրենքը մեր հանրապետությունում գերակա է, պետք է բոլորը հարգեն դա»։






































