Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարին Marca-ին տված հարցազրույցում նշել է, որ «Ոսկե գնդակ» մրցանակին «հատկապես այս տարի» ամենից շատ արժանի է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, և հաստատել է, որ իր ձայնը տվել է պորտուգալացու օգտին:
Երբ նրան հարցրել են արգենտինացի Լիոնել Մեսսիի թեկնածության մասին, մասնագետը պատասխանել է` «ոչ», քանի որ, նրա կարծիքով, Ռոնալդուն «դեռևս լավագույնն է»:
Հիշեցնենք, որ Սկոլարին «Արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստին մարզել է Պորտուգալիայի ազգային հավաքականում` 2003-2008 թթ.:












































