Իտալական «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին ընդգծել է, որ թիմի նորեկ Կեյսուկե Հոնդան անձամբ է խնդրել 10-րդ համարի մարզաշապիկը, և ակումբը ընդառաջել է նրա խնդրանքին:
Գալիանին նաև ավելացրել է, որ ճապոնացի ֆուտբոլիստի հետ կնքած պայմանագրով ակումբը չի ապահովել նրա կերպարի օգտագործման գովազդային իրավունքները:
« «Միլան»-ի պայմանագիրը Հոնդայի հետ չի ընդգրկում նրա կերպարի օգտագործման իրավունքները: Ինչպես ես ավելի վաղ ասել էի, նա ստացել է 10-րդ համարի մարզաշապիկը: Նա անձամբ է խնդրել այդ մասին, ու ակումբը համաձայնել է: Մենք ճապոնացուն համարում ենք շատ լավ ֆուտբոլիստ»,- ասել է Գալիանին La Gazzetta dello Sport-ի հետ զրույցում:









































