Իտալիայի ազգային հավաքականի և «Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելին կարծում է, որ «Մունդիալ-2014»-ը նոր հաջողությունների հասնելու հնարավորություն է իր համար:
« «Մունդիալ-2014»-ը հնարավորություն է դառնալ աշխարհի լավագույն հարձակվողը: Այն մրցաշար է, որտեղ ես ցանկանում եմ թողնել իմ հետքը: Լավագույն խաղացողները հանդես են գալիս լավագույն մրցաշարերում:
Կարծում եմ՝ մենք ուժեղ ենք Անգլիայից: Ֆուտբոլի պատմությունը ցույց է տալիս, որ մենք խոշոր մրցաշարերում ավելի հաջող ենք հանդես գալիս, քան նրանք»,- հայտարարել է Բալոտելին:
Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականի հետ «Մունդիալ-2014»-ի խմբային փուլում պայքարելու են Անգլիայի, Ուրուգվայի ու Կոստա-Ռիկայի հավաքականները:









































