Վրաստանում ուժգին ձնաբքի պատճառով փակվել է 85 միջնակարգ դպրոց, որոնցից 69-ը տեղակայված է Աջարիայում:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը՝ վկայակոչելով երկրի կրթության նախարարությանը, բաց թողնված դասաժամերը կլրացվեն մինչև ընթացիկ կիսամյակի վերջ:
Վրաստանում տեղացած առատ ձյունը խնդիրներ է առաջացրել մի շարք շրջաններում: Աջարիայի լեռնային շրջանի բնակիչներն արդեն երկու օր է՝ զրկված են էլեկտրաէներգիայից: Ձյան պատճառով դժվարանցանելի են երկրի մի շարք ճանապարհներ:










































