Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

1915թ. հայերի բռնի տեղահանությունն անմարդկային էր. Դավութօղլու

1915թ. հայերի բռնի տեղահանությունն անմարդկային էր, և Թուրքիան երբեք չի աջակցել այդ քայլին: Ինչպես հաղորդում է Hurriyet Dail News-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Երևան կատարած այցի ընթացքում մի քանի թուրք լրագրողների հետ հանդիպմանը:

Թուրքիայի արտգործնախարարը Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին: Դավութօղլուն առանձին երկկողմ հանդիպում է ունեցել նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

«Մենք շատ գոհ ենք Նալբանդյանի հետ հանդիպումից. այն շատ անկեղծ էր: Գլխավոր նպատակն է ստեղծել երկխոսության կառուցողական մթնոլորտ՝ ամուր հիմքով»,- ասել է Դավութօղլուն և հույս հայտնել, որ երկու երկրների հավաքական գիտակցությունը կարող է «արդար հիշողություն» ստեղծել:

«Մենք ասում ենք «արդար հիշողություն». նկատի ունեմ, որ մենք պետք է իմանանք փաստերը: Այդ ժամանակ մենք կտեսնենք, որ հայ-թուրքական հարաբերությունները նման չեն գերմանա-հրեական հարաբերություններին:

Յուրաքանչյուր փողոցում մի ընդհանուր նշան կա: Այն բանից հետո, երբ հասկանաք սա, կտեսնեք, որ բռնի տեղահանությունը (Օսմանյան կայսրության կողմից իրականացրած), որը ես բացարձակ սխալ եմ համարում, անմարդկային էր: Սակայն երբ դու պատմություն ես գրում՝ նկատի ունենալով բռնի տեղահանություն, ապա այս (Թուրքիայի) կողմից կերտած հավաքական գիտակցության համաձայն՝ հայերը դավաճանել են իրենց ժողովրդին և արժանի են եղել բռնի տեղահանությանը: Մենք պետք է քանդենք այս երկու հավաքական գիտակցությունը, ինչը արել ենք 2005թ., սակայն հայերը դեռևս ունեն այն»,- ասել է Դավութօղլուն:

Թուրք նախարարը նշել է, որ հիմնական նպատակը ոչ միայն հայ-թուրքական սահմանի բացումն է, այլև խաղաղության համար հիմք ստեղծելը: Ըստ Դավութօղլուի՝ այս խնդիրն ունի երեք բաղկացուցիչ մաս:

«Առաջինը վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններին, երկրորդը՝ հայ-ադրբեջանական հարաբերություններին, այդ թվում նաև վրաց-աբխազական հարաբերություններին: Երրորդը հայերի և թուրքերի միջև հարաբերություններն են: Եթե այդ հիմնասյուներից մեկը վնասվի, խնդիրներ կառաջանան: Օրինակ՝ ենթադրենք բացել ենք Հայաստանի հետ սահմանը, բայց եթե պատերազմ սկսվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, մենք ստիպված կլինենք կրկին փակել այն: Ամենաբարդ բանը ստատուս քվոյի հարցի լուծումն է»,- ասել է Դավութօղլուն:

Հարկ է նշել, որ Դավութօղլուն 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ փորձում է ստեղծել հայ-թուրքական ինչ-որ շփումների իմիտացիոն գործընթաց: Մեծ հաշվով, հենց դրան էլ ուղղված էր նրա այցը Հայաստան:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում