«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին անհանգստացած է ակումբի փոխնախագահ Խավիեր Ֆաուսի խոսքերով: Նա հայտարարել էր, որ կատալոնական ակումբը ոչ մի հիմք չունի` Մեսսիին ֆինանսական այլ պայմաններով պայմանագիր առաջարկելու համար:
Մինչդեռ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը պայմանավորվածություն ունի «կապտանռնագույններ»-ի ղեկավարների հետ իր պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ: Ընդ որում, պետք է վերանայվի նաև համաձայնագրի ֆինանասական կողմը: Մեսսին ակնկալում էր, որ դա տեղի կունենա 2014 թվականի հունվարին:
Հարկ է նշել, որ հարձակվողի ծառայություններով են հետաքրքրված նաև ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Սիթի»-ն, Մադրիդի «Ռեալ»-ը: Այդ ակումբներից Մեսսին ֆինանսական առումով հիանալի առաջարկներ է ստացել, սակայն մերժել է` «Բարսելոնա»-ից համապատասխան գործողությունների ակնկալիքով:








































