Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ֆրանսիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր վերադարձը քաղաքականություն անխուսափելի է, և դա կախված չէ իր ցանկությունից:
«Խնդիրն այն չէ՝ ես ցանկանում եմ վերադառնալ, թե ոչ: Ես չեմ կարող չվերադառնալ: Ես այլընտրանք չունեմ: Դա ճակատագիր է»,- ասել է նախկին նախագահը ֆրանսիական Point շաբաթաթերթին տված հարցազրույցում:
Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ներում բազմաթիվ անգամներ հաղորդագրություններ են հայտնվել նախագահական ընտրություններում Սարկոզիի՝ իր թեկնածություն առաջադրելու մտադրության մասին:
Մինչդեռ, փորձագետների կարծիքով, եթե Սարկոզին առաջադրվի, ապա նա անհամեմատ ավելի շատ ձայներ կհավաքի, քան Ֆրանսիայի ներկայիս նախագահը: Figaro Magazinе-ի կատարած հարցման արդյունքներով՝ ֆրանսիացիների 46 %-ը նախընտրում է նախագահի պաշտոնում տեսնել Սարկոզիին, և միայն 27 %-ը՝ Օլանդին:











































