Ռիհաննան սիրում է մշտապես փոփոխության ենթարկել իր արտաքինը` հագուստը, շպարը, մատնահարդարումը և իհարկե՝ սանրվածքը: Այս անգամ երգչուհին որոշել է կարճ սանրվածքից վերադառնալ դասական կերպարին և երկարեցրել է մազերը` հաղորդում է spletnik.ru-ն:
Նոր կերպարով նրան նկատել են նախօրեին` Նյու Յորքի էլիտար շրջաններից մեկում` Սոհոյում, որտեղ գտնվում է երգչուհու բնակարանը:
Ռիհաննայի կարիերայի ընթացքում նրա մազերը տարբեր երկարություն և տարբեր գույն են ունեցել: Վերջին ժամանակներս Ռիհաննան եղել է երկար գանգուրներով և միայն մեկ ամիս առաջ երեկույթին հայտնվել է 1980 ական թթ. կարճ սանրվածքով:









































