Լոնդոնի «Տոտենհեմ»-ը պատրաստ է պայքարել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ «Ինտեր»-ի կիսապաշտպան Ֆրեդի Գուարինի տրանսֆերի ձեռքբերման հարցում:
Daily Express-ի տեղեկացմամբ՝ միլանյան թիմը պատրաստ է բաժանվել իր 27-ամյա կոլումբիացի ֆուտբոլիստից 17 մլն ֆունտի դիմաց:
Ավելի վաղ հայտարարվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում է կիսապաշտպանի տեղափոխության դիմաց է 15 մլն ֆունտ առաջարկել: «Տոտենհեմ»-ը կարող է ավելի գրավիչ առաջարկ կատարել «Ինտեր»-ին:
Նշենք, որ Գուրինը դեմ չէ լոնդոնյան թիմ տեղափոխվելու հնարավորությանը, քանի որ «Պորտու»-ում հանդես գալու ընթացքում աշխատել է «Տոտենհեմ»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի հետ:




































