Հարկերի ապառքի, ֆինանսական խախտումների և սխալների պատճառով Մեծ Բրիտանիայի պետբյուջեի տարեկան կարուստները հասնում են 55 մլրդ ֆունտ ստեռլինգի (90 մլրդ դոլար): Այս մասին այսօր հայտարարել է Միացյալ Թագավորության խորհրդարանի հաշվիչ հանձնաժողովի ներկայացուցիչ Մարգարետ Հոջը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Սրանք սարսափելի թվեր են,- ասել է նա:- Բյուջեի կորուստները չափազանց մեծ են, և դա թանկ է նստում երկրի վրա՝ այն դեպքում, երբ սոցիալական ծրագրերի ծախսերը կրճատվում են»:
Համաձայն կոմիտեի հաշվետվության՝ 2011-2012թթ. ֆինանսական տարում հարկերի ապառքը կազմել է 57 մլրդ դոլար, պետբյուջեն ևս 33.7 մլրդ դոլարից զրկվել է ֆինանսական այլ հանցագործությունների ու սխալների պատճառով:









































