Thursday, 18 06 2026
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ

Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելուց հետո ՀՀ-ԼՂ մաքսային անցակետ պետք է գործի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պետդումայի նախկին պատգամավոր,  Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր, ՌԴ հանրային պալատի ներկայացուցիչ,  քաղաքագետ-տնտեսագետ Սերգեյ Մարկովը:

-Պարոն Մարկով, այսօր ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հայտարարել է, որ Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզն արդեն պատրաստ է։ Ինչ է տալու Մաքսային միության անդամակցությունը Հայաստանին, եթե ՀՀ-ն չունի ընդհանուր սահման ՄՄ անդամ երկրների հետ:

-Նախ, ես ՄՄ-ին միանալու ՀՀ որոշումը գնահատում եմ որպես Հայաստանի տնտեսությունը փրկող որոշում, քանի որ գիտենք` հայաստանյան տնտեսությունը գտնվում է շատ բարդ իրավիճակում, փաստացիորեն շրջափակման մեջ: Բացի դրանից, Հայաստանը փոքր երկիր է` շատ  լուրջ ռեսուրսներից զրկված: Բնականաբար, ՄՄ-ին միանալն այն դեպքում, երբ չկա ընդհանուր սահման ՄՄ անդամ երկրների հետ, ունի որոշակի տեխնիկական դժվարություններ, սակայն ի վերջո Հայաստանն իրականացնում է առևտուր այն երկրների հետ, որոնց հետ չունի ընդհանուր սահման. ոչ միայն Վրաստանի,Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Այստեղ  խոսքը ՄՄ փաստաթղթերի փոխանցման ձևաչափի մասին է, և այդ մաքսային փաստաթղթերի հաշվին ՀՀ-ն ստանում է գազի ցածր գին, ինչը Հայաստանի համար չափազանց շահավետ է: Բացի այս ամենից՝ ՄՄ-ին անդամակցությունը թույլ է տալիս Հայաստանին  իրացնել իր գյուղատնտեսական ապրանքները ՄՄ երկրների  շուկայում ՄՄ գներով: Ի դեպ՝ այս ամենն առանց սահմանափակումների է հնարավոր է անել, սահմանափակումներ չեն մտցվելու, ուստի սա  չափազանց շահավետ  որոշում է Հայաստանի համար: Ընդհանրապես, Մաքսային միությունը տալիս է մուտք դեպի մեծ շուկա, իսկ որքան շուկան մեծ է, այնքան բարձր է տեխնոլոգիական արտադրանքի պահանջարկը, այսինքն` կարելի է մեծացնել այս արտադրանքի ծավալները: Մյուս կողմից՝ աշխարհը գլոբալացվում է, և  որպեսզի այս դեպքում ևս կյանքն ավելի շահավետ լինի, այն պետք է աշխատի մեծ շուկաների վրա, այսինքն՝ սա տալիս է նորմերի բարձրացում և շահույթի ավելացում, արտադրանքի արդյունավետություն՝ առանց սահմանափակումների: ՄՄ-ն հնարավորություն է տալիս նաև ազատ աշխատել ՄՄ անդամ երկրների շուկաներում, և այդ աշխատանքը պաշտպանված է լինելու. սա շատ կարևոր դրական գործոն է: Այն երկրներին, որոնք չունեն նավթ ու գազ, ՄՄ-ն տալիս է  իջեցված գներ:

-Ինչպե՞ս եք պատկերացնում բուն առևտրաշրջանառությունն այդ պարագայում: Եթե նույնիսկ Վրաստանի միջոցով, ապա Վրաստանն էլ գոնե ներկայումս նախաստորագրել է ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիր:

-Վրաստանի միջոցով, ինչպես ներկայումս իրականացվում է,  այնպես էլ լինելու է ապագայում, ես այդպես եմ կարծում: Առևտրաշրջանառությունը կարող է կազմակերպվել նաև օդային ճանապարհով: Ի դեպ, ես կարծում եմ, որ լուրջ խոչընդոտներ չեն էլ լինի, քանի որ ինքը՝ Վրաստանը ևս, որոշ ժամանակ անց կմիանա Մաքսային միությանը:

-Պարոն Մարկով, մամուլի հրապարակումների համաձայն՝ ներկայումս Ղազախստանն ու Բելառուսն արդեն իսկ հիասթափված են ՄՄ-ի տված  արդյունքներից, ուստի այն ներքին խնդիրները, որոնք առաջացել են ՄՄ անդամ երկրների միջև, ինչպե՞ս պետք է հանգուցալուծվեն:

-Այդ խնդիրները ՌԴ-ի և Ղազախստանի, ՌԴ-ի և Բելառուսի, Ղազախստանի և Բելառուսի միջև լուծվում են և լուծվելու են այնպես, ինչպես  որոշվել և որոշվում են հարաբերությունները Ֆրանսիայի ու Գերմանիայի, Ֆրանսիայի ու Իտալիայի միջև: Այնպես որ, նման տեսակի փոքր կոնֆլիկտները խոշոր միավորում ձևավորելու շրջանակում անխուսափելի են բաց ժողովրդավարական հասարակություններում, ժողովրդավարական երկխոսության արդյունքում կոնսենսուս է ձևավորվում: Եթե ընդհանրապես կոնֆլիկտներ չլինեին, ապա  ի սկզբանե այդ պրոցեսը կընկալվեր որպես անլուրջ: Ինչ վերաբերում է հիասթափությանը, ապա դա իրականությանը չի համապատասխանում: Կան որոշ կոնֆլիկտներ ՄՄ-ի ձևավորման գործընթացում, երբ յուրաքանչյուր երկիր փորձում է սեփական շահերն առաջ մղել, բայց հիասթափություն այդ երկրների դեպքում չկա, միանգամից տեսանելի է այդ երկրներում տնտեսական մեծ վերելքը:

-Ինչու Հայաստանի պարագայում ճանապարհային քարտեզ մշակվեց, և, ըստ Ձեզ, ինչ է այնտեղ ամրագրված:

-Ճանապարհային քարտեզը նորմալ մեխանիզմ է այն դեպքում, երբ երկիրը ուզում է միանալ արդեն ձևավորված միությանը: Ղազախստանն ու Բելառուսը ՄՄ-ի հիմնադիր պետություններն են, նրանք ևս ժամանակին ունեցել էին ճանապարհային քարտեզ, որն այլ կերպ էր անվանվում: Լուրջ գործընթացները ժամանակ են պահանջում, ուստի ժամանակն անհրաժեշտ է լուրջ որոշումների կայացման համար: Այս ընթացքն անվանում են ճանապարհային քարտեզ: Հայաստանի ճանապարհային քարտեզում ամրագրված է միությանն անդամակցության ընթացակարգը փաստաթղթային, նաև որոշ որոշումների տեսանկյունից, արդեն իսկ կայացված որոշումներից հետո որոշումներ և այլն, այսինքն` այս տրամաբանությունն է ամրագրված:

-Պարոն Մարկով, ամենաքննարկվող թեմաներից մեկն է` ինչ կարգավիճակ է ունենալու ԼՂ-ն, երբ Հայաստանը միանա Մաքսային միությանը. Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսային անցակետ կհայտնվի՞, թե՞ ոչ: Դուք ի՞նչ եք կարծում այս մասին:

-Ոչ մի: Ինչպես գիտենք, ոչ մի երկիր չի ընդունել ԼՂ-ի կարգավիճակը՝ որպես ՀՀ-ի մաս: Նույնիսկ Հայաստանը: Ուստի ՄՄ-ն որևէ կերպ չի կարող ազդեցություն ունենալ ԼՂ հարցի վրա: Ճիշտն ասած, տեխնիկական մակարդակում չգիտեմ, թե Մաքսային կետի  հարցն ինչպես  պետք է կարգավորվի, սակայն ես կարծում եմ, որ ԼՂ-ի հետ պետք է գործի մաքսային անցակետ, քանի որ ԼՂ-ն չի ճանաչվել որպես ՀՀ-ի մաս ո՛չ ՌԴ-ի կողմից, ո՛չ Ղազախստանի, ո՛չ Հայաստանի կողմից: Անհասկանալի է նույնիսկ՝ հարցն ինչումն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում